Կենսագրություն Նոր Կամերատա


Նոր Կամերատա
ՀԱՖՆ «Նոր կամերատան» հիմնադրվել է 2008 թ -ին` Աբերդինի երիտասարդական նվագախմբերի փառատոնին մասնակցած երաժիշտներից: «Նոր կամերատայի» անդամները հիմնականում ՀԱՖՆ երաժիշտներն են: Անսամբլի հիմնական նպատակն է յուրովի ներկայացնել կամերային երաժշտության գլուխգործոցները համաշխարհային երաժշտության շրջանակներում: Անսամբլի նվագացանկը բաղկացած է հայկական, եվրոպական և ամերիկյան դասական և ժամանակակից ստեղծագործություններից:
«Նոր կամերատան» կատարել է բազմաթիվ կոմպոզիտորների ստեղծագործությունների պրեմիերաներ, ինչպիսիք են՝ Կրիշտինա Մեգյերի, Ինգվար Կարկոֆ, Ռոլֆ Ստրավեր, Լուի Անդրիսեն, Անդրեաս Շմիդտ, Մարտին Ստեֆլեր, Դոն Յաֆֆե, Հարո Ստեփանյան, Արտեմի Այվազյան, Ղազարոս Սարյան, Վահրամ Բաբայան, Տիգրան Մանսուրյան, Կարեն Անանյան, Հովհաննես Մանուկյան, Գոռ Հովհաննիսյան, Սիմոն Հովհաննիսյան, Ջեմա Մինասյան, Արման Պադարյան, Դավիդ Վալաս, Գյունթեր Շուլեր, Ֆիլիպ Էղսոն: «Նոր կամերատան» համատեղում է երաժշտությունը այլ արվեստների հետ: Կազմակերպել է ցուցահանդես համերգներ Վահան Քոչարի և Յան Յանսենի հետ համատեղ:
«Նոր կամերատան» մասնակցել է Գյումրիի «Վերածնունդ» մրցույթ-փառատոնին (1-ին մրցանակ) և այլ հեղինակավոր փառատոնների: Համագործակցել են նաև ՀՀ Մշակույթի նախարարության հետ՝ մասնակցելով «Մշակույթային կանգառ» և «Հայ կոմպոզիտորների լարային քառյակներ» ծրագրերին:



Լարային քառյակի կազմը, անսամբլի հրավիրյալ անդամները, հրավիրյալ երաժիշտները





Աննա Մարգարյան

Ջութակ
էլ. հասցե

Իվետա Կորկինա

Ջութակ
էլ. հասցե

Գոռ Հովհաննիսյան

Ալտ
էլ. հասցե

Միքայել Նավասարդյան

Թավջութակ
էլ. հասցե
 

Հրավիրյալ անդամներ

Սոպրանո

Արուսյակ Հեքիմյան

Ջութակ

Արմինե Պետրոսյան

Թավջութակ (ՀԱՖՆ)

Նաիրա Իսրայելյան

Դաշնամուր

Սեդա Օդաբաշյան

Ալտ (ՀԱՖՆ)

Վարդուհի Մինասյան

Դիրիժոր (ՀԱՖՆ)

Արման Աբրահամյան

Ֆլեյտա (ՀԱՖՆ)

Արմեն Հովակիմյան

Կոնտրաբաս (ՀԱՖՆ)

Նարեկ Գալոյան

Դաշնամուր

Հովհաննես Պապիկյան

Հոբոյ (ՀԱՖՆ)

Վարդան Պապիկյան

Տրոմբոն

Անդրանիկ Քոչար

Ֆագոտ
 

Լիլիթ Մարդիյան

Կիթառ

Սիրանուշ Գասպարյան

Սոպրանո

Հովհաննես Մանուկյան

Դաշնամուր